Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատումը գործիք է, խնդիրը՝ միջավայրի պահանջից ելնելով, մասնագետն է դնում. Քրիստինա Վարդանյան

Մարտ 19,2023 13:51

Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաշվի առնելով բազմաթիվ նամակները և խնդրի լրջությունը՝ բոլորիդ կպատասխանեմ այստեղ։ Երևանի փողոցներում տասնյակ ծառերի վրա փակցված են ծանուցումներ՝ վերաբերող ծառերի զանգվածային հատմանը։ Կարծիքս խիստ բացասական է, քանզի այն, ինչ արվում է ունի բազմաթիվ բացեր և այսօրվա աղետալի էկոլոգիայի պայմաններում հղի է բավական մեծ ռիսկերով։

Կցված իրազեկման ծառահատման տոմսը չունի համար, ինչը փաստաթղթավորման կոպիտ խախտում է, քանզի պարզ չէ՝ որ ծառի մասին է խոսքը և գտնել նրան բազայում անհնարին է։ 2020-ի հուլիսից ներդրված գործող իրազեկման լամինացված տարբերակը տեղադրում եմ ստորև։

Երկրորդը՝ տոմսում նշված պաշտոնյան, Դ. Համբարյանը, արդեն 6 ամիս է, ինչ ՆԳ փոխնախարար է և լիազորություն չուnի քաղաքապետարանում։ Ծառերի դեֆորմացված սաղարթը հատման ցուցում չէ, ինչի վառ ապացույցն է նկարում ներկայացված համապատասխան գործիքով գրագետ ձևավորված, մանրատերև թեղին, որն աճում է ՄԱԿ-ի գրասենյակի հարակից տարածքում։ Այլ հարց է խորը վնասվածքներ ունեցող, հիվանդ անկենսունակ բույսերը։

Ծառերն աշխարհի բոլոր քաղաքներում փոխարինվում են, բայց ոչ բարձրասաղարթ, չորադիմացկուն ու միջավայրի աղտոտման նկատմամբ կայուն տեսակները, ներմուծված դեկորատիվ և մեծ խնամք պահանջող տեսակներով։ Բացարձակ անհասկանալի էր 15.03. Արշակունյաց պողոտայում՝ քաշաքի ամենաաղտոտված հատվածում, երեք խոշոր կենսունակ թեղիների հատումը (գլխավոր նկարում՝ խմբ․), բայց միգուցե կառույցը հիմնավոր պարզաբանում տա։

 

Դիմել եմ պաշտոնապես։ Իսկ սակուրայով թեղին չեն փոխարինում, դրանք ո՛չ սաղարթ են ապահովելու, ո՛չ էլ Կասկադում հիգիենիկ խնդիր են լուծելու։

Կանաչապատումը գործիք է, խնդիրը՝ միջավայրի պահանջից ելնելով, մասնագետն է դնում։ Ակամա հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ Իսակովի պողոտայի, կաղնիների արանքում՝ հետագա փոխարինման նպատակով, գնդաձև ակացիաներ էին տնկել։ Ուղղակի հուշող չկար, որ կաղնին հարյուրամյակներ է ապրում, իսկ ակացիան՝ տասնամյակներ ու պողոտայի ծառ չէ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031