Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը:
Առաջին տուրում հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը եւ անցած տարի Հայաստանի շախմատի ֆեդերացիային անդամագրված Պոլինա Կոբակը: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը վիճակահանությամբ խաղացին միմյանց հետ ու ոչ-ոքի արեցին: Եվ միայն միջազգային վարպետ Աննա Սարգսյանը անհաջողության մատնվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ