Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը Հնդկաստանում ընթացող աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել մեկնարկային մենամարտի արգելքը ու միավորներով պարտվեց վենեսուելացի Կադենո Ռոխասին:
Թերեւս մրցափորձի պակասը եւ նման խոշոր մրցաշարի առաջին անգամ մասնակցելն էր պատճառը, որ Հայաստանի այս տարվա չեմպիոնուհին չկարողացավ հաղթահարել մեկնարկային հուզմունքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ