ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի բռնապետն օկուպացված Թալիշից որոշել է հերթական անգամ սպառնալ մեզ։
«Ցավոք, այսօր Հայաստանը դեռ դասեր չի քաղել ղարաբաղյան երկրորդ պատերազմից, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռևանշիստական ուժերը։ Հայաստանը կրկին հանդես է գալիս Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններով, ադրբեջանական հողերի նկատմամբ հավակնություններով։ Մենք զգուշացնում ենք Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նա հրաժարվի այդ կեղտոտ գործողություններից։ Այստեղից ՝ ազատագրված Թալիշ գյուղից, մենք զգուշացնում ենք որոշ երկրների, որոնք կանգնած են Հայաստանի թիկունքում, հրաժարվեք այդ կեղտոտ գործողություններից։ Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել Ադրբեջանի եւ Ադրբեջանի ժողովրդի կամքի վրա»,- ասել է նա։
Ուրեմն մի ագրեսոր բռնապետ, որը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», իրեն թույլ է տալիս աջուձախ սպառնալիքներով խոսել։ Ռևանշիստն էլ ես, օկուպանտն էլ ես, ագրեսորն էլ ես, տարածաշրջանը ապակայուցանողն էլ ես։ Մնում է մենք խելք հավաքենք ու մեր հաշիվը քաշենք…