Ստացվել է այնպես, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը միմյանց հետ գոտեմարտելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ըմբիշները, կամ դրա մեծ հավանականություն կա:
Այսպես,, 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Հայկ Պապիկյանը եւ Մագոմեդ Բաշիր Խանիեւը:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում միմյանց դեմ ելնելու են 79 կգ քաշայիններ Նարեկ Գրիգորյանը եւ Սաբուհի Ամիրասլանովը:
57 կգ քաշային կարգում Էդիկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում լեհ ըմբիշին հաղթելու դեպքում 3-րդ տեղի համար կգոտեմարտի Նուրադդին Նովրուզովի հետ:
Կարդացեք նաև
Վիճակահանությամբ այսօր գերծանր քաշային Մարտին Սիմոնյանը պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից: Նրա մրցակիցը լինելու է Մակեդոնիա-Ադրբեջան զույգի հաղթողը, իսկ Կնյազ Իբոյանը 86 կգ քաշային կարգում, եթե հաղթահարի որակավորման փուլը՝ դուրս կգա Ֆարիդ Ջաբբարովի վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ