Լրահոս
Օրվա լրահոսը

Սրճարանատերը միջնորդել էր՝ արգելել քաղաքապետարանին կատարել որեւէ գործողություն

Մարտ 18,2023 15:00

Փետրվարի 13-ի «Առավոտում» «Քանդել են առանց որոշման» ֆոտոմեղադրանքով ներկայացրել էի, թե «Գրիգոր Ա-2» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հունվարի 31-ին դիմել է ՆԳ նախարարություն, հայտնել, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող Արաբկիր համայնքի մանկական զբոսայգու տարածքում տաղավար հասցեում գտնվող անշարժ գույքը՝ սրճարանը, թաղապետարանի աշխատակիցները քանդում են:

Սրճարանի տերը՝ Վ. Սեդրակյանը, ներկայացուցչի հետ միջնորդություն էր ներկայացրել նաեւ դատարան, խնդրելով, որպեսզի արգելեն քաղաքապետարանին կատարել որեւէ գործողություն՝ մինչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Հ. Ջալալյանի որոշմամբ, միջնորդությունը բավարարվել է մասնակի, արգելեն քաղաքապետարանին կատարել սրճարան-տաղավարի քանդման, ապամոնտաժման աշխատանքներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031