Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը կհասնի՞ Էրդողանին եւ Ալիեւին

Մարտ 18,2023 10:00

Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է արձակել: Դատարանը կասկածում է Պուտինին՝ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների բռնի արտաքսման:

Մոսկվան, բնականաբար, չի ընդունում այդ դատարանի իրավասությունը: Մյուս կողմից՝ դատարանը չի ճանաչում պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը, եթե նրանց դեմ քրեական վարույթ է սկսվել: Դա նշանակում է, որ, եթե Պուտինն այցելի դատարանի իրավասություններն ընդունող որեւէ երկիր, ապա այդ երկրի իշխանությունները պարտավոր են նրան ձերբակալել: Խոսքը 123 երկրների մասին է: Այդ թվում՝ Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի բոլոր երկրների: Գործնականում, սակայն, կասկածում եմ, որ բանը կհասնի ձերբակալության:

Պատերազմ սկսելը, հարեւան երկրի վրա հարձակվելն, իմ կարծիքով, արդեն իսկ հանցագործություն է: Դժվար է ակնկալել, որ այդ ահավոր մսաղացի մեջ կողմերը հետեւեն պատերազմ վարելու այն օրենքներին, որոնք միջազգային հանրությունը մշակել է 2-րդ աշխարհամարտից հետո: Հնարավոր չէ, որ չտուժի խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաները: Այնպես որ, թե՛ իրավական եւ թե՛ բարոյական տեսանկյունից Հաագայի դատարանի որոշումն արտացոլում է իրականությունը:

Ուրիշ հարց, որ այստեղ գերիշխում է քաղաքական բաղադրիչը: Դա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւս մի միջոց է: Արդյոք դա չի՞ ունենա հակառակ էֆեկտը: Այդ հարցին թող պատասխանեն միջազգային հարաբերությունների մասնագետները:

Կցանկանայի ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Արդյո՞ք նման մեղադրանք կարելի է առաջ քաշել միայն Պուտինի դեմ: Ի՞նչ կասեք, օրինակ, Էրդողանի կամ Ալիեւի մասին: Ինձ թվում է՝ նրանց կատարած ռազմական հանցագործությունները պակաս սարսափելի չեն: Պարզապես, այդ հանցագործությունները քննելու քաղաքական մոտիվացիա չկա: Մյուս կողմից՝ գուցե մեր իրավաբաններն ու դիվանագետներն առայժմ պատշաճ ջանքեր չեն գործադրել:

Սակայն կարելի է հուսալ, որ միջազգային քրեական դատարանի որոշումը եւ դրան հետեւած իրադարձությունները, եթե ոչ այսօր, ապա՝ հետագայում, զսպիչ դեր կխաղան բոլոր այն ղեկավարների համար, որոնք կցանկանան նոր պատերազմ սկսել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Հասկանում եմ, որ Պուտինին Դուք հանցագործ եք համարում և դա Ձեր իրավունքն է։ Համամիտ եմ Ալիևի և Էրդողանի մասով։ Սակայն խնդրում եմ ինձ բացատրել ինչու այդ ցուցակում չեք ներառում Հարավսլավիայի վրա հարձակված երկրի նախագահին, կամ Իրաքի հորինված քիմիական զենքի պատրվակով պատերազմ սանձարձակող նախագահը։ Խնդրում եմ հստակ պատասխան։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, ճիշտ եք: Բայց դատում են միայն պարտվողին:

      • Blog_H says:

        Պարտուելէն ԵՏՔ, սակայն: Թէ ոչ, պատշաճ պահէն առաջ, այսպիսի կանխահաս բաներ անելով, այդ միջազգային քաղաքական «դատարանները» ռիսկը առնում են պարզապէս իրենք զիրենք վարկաբեկելու: Քիչ մը եւս:

        Ի դէպ, մենք սպասում ենք դեռ, միջազգային դաշնագրի մը վրայ հիմնուած՝ ԱՄՆ նախագահի վճիռի գործադրութեան, Արեւմտեան Հայաստանի վերաբերեալ…

  2. Blog_H says:

    Ուկրաինայի կառավարութիւնը, դիտումնաւոր կերպով – եւ հակառակ ռուսների բազմաթիւ յորդորներին, քաղաքացիների արտահանման հրաւէրներին -՝ սովորական բնակիչներ, տարեցներ եւ երեխաները պահում է այն – դժոխքի վերածուած – քաղաքներուն մէջ, ուր տեղի կ’ունենան ամենասաստիկ մարտերը, ուր ռուսական առաջընթացքը ստոյգ է, միմիայն ժամանակի հարց է:

    Այդ երեխաները այդպէս չահագործւում են նախ, որպէս «մարդկային վահան»,  որպէսզի անոնց ետեւը, մէջը պահուըտին ուկրաինացի զինուորները: Ինչպէս որ Երեւանին Գունաւոր Յեղափոխութեան վախտ, լիքը երեխաներուն լեցուցած էին փողոցները, ոստիկանական շուների առջեւ, առաջին գիծ) :

    Սակայն այս մարտավարութիւնը գործադրում են ուկրաինայի իշխանաւորները, քաջ գիտնալով որ այդ անմեղ բնակիչներից շատերը պիտի զոհուին. որպէսզի յետոյ, իրենց Գլխաւոր Դերասանը, դէմքի դաժան արտայայտութիւններով, յայտարարէ թէ՝ տեսէք, Փութիւնը երեխաներ է սպանում:
     
    Այս ալ, Մարդկութեան դէմ ոճիր է:

    Հայդուկ Շամլեան

    • Blog_H says:

      Յ.Գ. Շուշիի բնակիչները, այդպէս, ամենավերջին պահին միայն տարհանելը, արցախեան վերջին պատերազմին ամենահաստատ հրէշութիւնն է, հայ իշխանաւորներուն եւ իրենց սպայակազմի վերնախաւի կողմէ: Հրադադարի պայմանագիրը վստահաբար մի քան ժամուայ մէջ չէ, որ չգոյացաւ: Իսկ եթէ յանկարծ չստորագրուէ՞ր…

      Տեղի ունեցած Հայոց Աղէտից աւելի զարհուրելի է, թէ որքան անպատշաճ, անբաւարար, մակերեսային կերպով է Հայութիւնը «քննարկում» զայն:

  3. Լավատես says:

    Կարծում եմ, որ այսօրվա բոլոր պետական եւ լեգալ վերպետական կառույցների որոշում կայացնողները ոչլեգալ վերպետական կառույցների դրածոներն են՝ նույն հինգերորդ շարասյունների ներկայացուցիչներն են, որոնց առաքելությունն է՝ գրավել ամենաբարձր պաշտոններ, ինքնավարկաբեկվելով վարկաբեկել սեփական պետությունը եւ վարկաբեկել մյուս լեգալ կառույցները եւ դրա արդյունքում ոչնչացնել սեփական եւ հարեւան պետություններն ու լեգալ վերպետական կառույցները: Սա նորմալ մարդու տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց սա այլասերվածների այլասերված տրամաբանությունն է՝ այլասերել մարդկանց ու ժողովուրդներին, իսկ ովքեր չեն ենթարկվում այլասերման՝ զոմբի այլասերվածներին են քսի տալիս նորմալ մարդկանց եւ ժողովուրդների վրա: Սրա նպատակն է՝ թվային դրամ, թվային ռուբլի, թվային դոլար եւ բոլոր մնացած թվային ազգային դրամներ ներդնելն է, որով նորմալ մարդկանց շան օձիք կհագցնեն ու շան նման կվերաբերվեն: Մենք նորմալ ժողովուրդներով պետք է միավորվենք եւ ստեղծենք մեր գլոբալ աշխարհակարգը, թե չէ միայնակ նույնիսկ ամենահզորները դրանց դեմը չեն առնի: Դիմակահանդեսը ցույց տվեց ժողովուրդների զոմբիացվելու հակվածության աստիճանը: Մենք անցած պատերազմներին ենք պատրաստվում, փոխանակ նորմալ ոչզոմբիազած ժողովուրդների հետ բարիդրացիական հարաբերություններ ու միասնական բանակ ստեղծենք եւ այնքան հզոր դառնանք, որ զոմբիներին հաղթենք ու զոմբիներին մեր աշխարհակարգի մեջ ներքաշենք, այսինքն՝ բուժենք ու նորմալացնենք նրանց: Մենք՝ բնիկներս քոչվորներից շատ ավելի հզոր պետք է լինենք մեր հողում, միայն այս դեպքում է, որ ստեղծվում են բարիդրացիական փոխշահավետ հարաբերություններ բնիկների ու քոչվորների միջեւ, իսկ հակառակի դեպքում՝ միայն պատերազմ եւ բնիկների ցեղասպանություն, որովհետեւ քոչվորները բնիկի հողում իշխանություն ստանալով դառնում են մարգինալ, իսկ մարգինալին զոմբիացնելը այլասերվածների համար խաղուպար է: Հայ կառավարությունը վաղը վրացի կառավարությանը պետք է դիմի միասնական բանակ ստեղծելու առաջարկով՝ վաղը ՆԱՏՕ, ՄԱԿ եւ այլ լեգալ վերպետական կառույցներ ինքնավարկաբեկվելու են եւ ինքնավերանալու են, շատ ավելի ապահով կլինի մենք երկուսով մեր սեփական սուվերեն վերպետական կառույցը ստեղծենք, իսկ Կովկասի ու տարածաշրջանի մյուս ժողովուրդներն էլ ցանկություն կհայտնեն մտնել մեր ապահով վերպետական կառույցի մեջ: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031