«Sputnik Արմենիա». ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Կարդացեք նաև
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։