Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում գաղտնի են պահվում. Թագուհի Թովմասյան

Մարտ 17,2023 20:35

ՀՀ կառավարությունը ներառել է իմ բոլոր առաջարկները «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում։

Նախագծի լրամշակված տարբերակը՝ իմ առաջարկած խմբագրումներով, այսօր ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցերն ինձ համար առաջնահերթ նշանակություն ունեցողներից են, որոնց կապակցությամբ կարևորում եմ առկա խնդիրների կարգավորմանը նպաստող նախագծերի ու գործիքակազմերի մշակումը։

Այդուհանդերձ, ինչպես նշել եմ այսօր, շատ գործ կա անելու այս ուղղությամբ. ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում գաղտնի են պահվում: ՀՀ ոստիկանությունը պետք է կարողություն և պրոֆեսիոնալիզմ ունենա՝ կանխելու և նախականխելու բռնության հնարավոր դեպքերը։

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031