Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը

Մարտ 17,2023 20:03

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում այսօր նամակ-գրությամբ դիմել է ԱԺ  ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին: Aravot.am-ի տեղեկություններով, շարժման ներկայացուցիչներն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել են՝ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի, 145 հոդվածի 5․1 կետի համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։

«Եթե քննարկվում են այլ թեկնածուներ, խնդրում ենք հաշվի առնել նաև մեր առաջարկությունը»,- ասված է նամակում:

Մեզ հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց «Միասին» շարժման անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Էդգար Ղազարյանի թեկնածությունն առաջարկվել է՝ հաշվի առնելով նրա մասնագիտական որակները եւ չեզոք ու օբյեկտիվ անձ լինելու հանգամանքը:

Շարժման անունից դիմում-նամակն այսօր է փոխանցվել ընդդիմադիր խմբակցություններին, արձագանքն ավելի ուշ կլինի: Իսկ Արամ Սարգսյանի գնահատմամբ, լավ կլիներ, եթե Հայաստանում իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունն էլ հաշվի առներ իրենց մատնանշած հանգամանքները եւ ընդառաջ գնար ընդդիմությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031