Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը Հնդկաստանում մեկնարկած կանանց աշխարհի առաջնության մեկնարկում հանդիպեց Սլովակիան ներկայացնող Միրոսլավա Յեդինակովային ու մեծ առավելությամբ հաղթանակ տարավ:
Էլիդան առաջին եւ երկրորդ ռաունդներում մեկական անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ երբ հնչեց եզրափակիչ գոնգը, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեր մյարզուհուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ