Արման Թաթոյանը Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման Աուշվից ինստիտուտի (AIPG) միջազգային թիմի կազմում դասախոսել է Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման գլոբալ կառավարական սեմինարին։ Այն աշխարհում անցկացվող հեղինակավոր սեմինար է տարբեր կառավարությունների պաշտոնյաների ու փորձառու դիվանագետների (ԱՄՆ, Չիլի, Իռլանդիա, Դանիա, Լեհաստան, Բրազիլիա, Ուգանդա, Արգենտինա և այլն) համար:
Սեմինարին Արման Թաթոյանը ներկայացրել է հատուկ մշակված մոդուլ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ:
AIPG-ն հիմնվել է 2006-ին, այն աշխարհի հեղինակավոր կառույցներից է, որը զբաղվում է ցեղասպանությունների ու զանգվածային վայրագությունների կանխարգելման հարցերով։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ