Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քիչ առաջ հայտարարեց իր հրաժարականի մասին։
Այսօր հրավիրված Երեւանի քաղաքապետարանի արտահերթ գործակարգավարական նիստում Սարգսյանը հայտնեց իր հրաժարականի մասին, նշելով՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր բարդ շրջանում, կառավարության եւ Երեւան քաղաքի միջեւ համագործակցությունը խզվել էր․ «Երեւանի ավագանու ընտրությունները բավականին մոտ են։ Այժմ կառավարություն-Երեւանի քաղաքապետարան համագործակցությունը բավականին լավ է ու ոչ մի խոչընդոտ չունենք։ Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին։ Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման համար»։
Հիշեցնենք, որ երեկվանից մամուլը գրում էր քաղաքապետի հրաժարականի մասին։ Երեւանի ավագանու նոր ընտրությունները նախատեսվում են աշնանը՝ եթե արտահերթ ընտրություններ չլինեն։
Մի քանի քաղաքական ուժեր հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուի մասին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ