Shamshyan.com. Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։
Վթարի հետևանքով Կամո Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, քանի որ պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում