Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրել քիչ ջուր օգտագործող լվացքի մեքենաներ. Բայդենի նոր առաջարկը

Մարտ 17,2023 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտը կլիմայի փոփոխության դեմ պայքարի նոր փաթեթ է նախաձեռնել: Այն իր մեջ ներառում է նորատեսակ լվացքի մեքենաների արտադրություն, որոնք քիչ քանակությամբ և ցածր ջերմաստիճանի ջուր կօգտագործեն լվանալու գործընթացում:

Ամիսներ առաջ ԱՄՆ կառավարությունը փորձել էր դադարեցնել բնական գազ կիրառող գազօջախների արտադրումն ամբողջ երկրում: Հանրային ճնշման ներքո նախաձեռնությունը դուրս եկավ շրջանառությունից:

Ըստ ԱՄՆ իշխանությունների, լվացքի մեքենաները և կենցաղային այլ տեխնիկան էներգատար են, ինչն էլ ավելացնում է օդի աղտոտվածությունն ու կլիմայական փոփոխությունը: ԱՄՆ կառավարությունը նշում է, որ նախագծի գործադրումը ոչ միայն կաջակցի կլիմայի փոփոխության դանդաղեցմանը, այլև կխնայի ամերիկյան ընտանիքների ֆինանսները, քանի որ մաքրման ընթացքում սահմանափակվելու է ջրի և հոսանքի կիրառման չափը:

Ոլորտի առաջատար արտադրողները համամիտ չեն: Քիչ քանակությամբ և սահմանափակ տաքությամբ ջուր օգտագործող լվացքի մեքենաներ արտադրելն ավելի թանկ կարժենա՝ բարձրացնելով գնման գինը, նշում են լվացքի մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունները:

«Վիրլփուլ» տնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունը շեշտում է. նմանատիպ լվացքի մեքենաների կիրառումը կառաջացնի մի շարք անհարմարություններ: «Լվացքի տևողությունը ավելի երկար կլինի, լվացքի նյութի գինը կբարձրանա և, ի վերջո, շորերն այնքան էլ մաքուր չեն լինի», – ընդգծում է «Վիրլփուլ» ընկերությունը եւ հավելում. եթե ջուրը բավականաչափ տաքություն չունենա, շորերի վրա առաջացող հետքերը և անցանկալի բույրերը չեն անցնի:

Ջո Բայդենի վարչակազմի առաջարկության մասին պատմող լրատվամիջոցներից մեկի հոդվածն էլ վերնագրված էր «Ամերիկացիներից վատ հոտ է գալու»:

Հակառակ այս պնդումներին՝ նախագահ Բայդենը հավաստիացնում է, որ իր կառավարության որդեգրած «Կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքար» քաղաքականության շրջանակներում ընդունված նախագիծն օգնելու է նվազեցնել կլիմայի փոփոխությունը: «Եթե կլիմայի փոփոխությամբ այսօր չզբաղվենք, ապագա սերունդները դատապարտված են լինելու,» – երեքշաբթի ամերիկացիներին ուղերձում հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Վարչակազմը պայքար է սկսում նաև էներգատար սառնարանների և աման լվացող մեքենաների դեմ:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031