Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական է նայել Ալիեւի ելույթները եւ պարզ կլինի, թե ինչ խնդիրների ենք բախվում»․ ԱԳ փոխնախարար

Մարտ 17,2023 17:04

«Բավական է ուսումնասիրել Ալիեւի ելույթները եւ պարզ կլինի, թե ինչ խնդիրների ենք բախվում՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում եւ հարցի քննարկման ընթացքում։ Բավականին ակնհայտ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով հարցադրումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքվից ստացել են հայկական կողմի առաջարկներին ուղղված պատասխանը, եւ խաղաղության պայմանագրի բանակցությունները որքան շարունակվում են, այնքան ի հայտ են գալիս հիմնաքարային խնդիրներ։

«Խնդիրը ԼՂ հա՞րցն է»,-հետաքրքրվեցին լրագրողները։

Պարույր Հովհաննիսյանը չցանկացավ հարցը մասնավորեցնել, բայց ասաց, որ խոսքն Ադրբեջանի մոտեցումների մասին է առհասարակ․ «Տարածքային պահանջները եւս խնդիրներից մեկն են։ Իրենք պարբերաբար ասում են «արեւմտյան Ադրբեջանի» մասին։ Իսկ պայմանագիրն ավելի տեխնիկական գործընթաց է, եւ մենք շարունակում ենք ներկայացնել ՀՀ-ի շահերը, ԼՂ հայության իրավունքների հարցերը։ Հիմնական խնդրահարույց մասը Բաքվի հռետորաբանությունն է, որը չի նպաստում պայմանագրի աշխատանքներին եւ տարածաշրջանի կայունությանը»։

Հարցին՝ ի՞նչ է անում հայկական կողմը, երբ Ադրբեջանն, օրինակ, «ջնջում» է հայկական կողմի առաջադրած կետերից մեկը, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գործընթացը միտված է մոտեցնելուն կողմերի դիրքորոշումները։ Կարող է ստացվել կամ ոչ»։

Հարցին՝ ԼՂ հարցը տարանջատվա՞ծ է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրից, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դեռեւս այն փուլում չենք, որ հարցին հստակ պատասխան տանք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031