«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը ազատման դիմում է գրել:
Տեղեկատվությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ ոչ կարող է հաստատել, ոչ էլ հերքել լուրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում