ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խիստ ագրեսիվ հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ:
«Այդ տեսքով բանաձևի ընդունումը խոսում է այն մասին, որ դա բխում է Հայաստանից ու հայկական սփյուռքից, որը դարձել է Եվրոպայի չարորակ ուռուցքը…»: Ադրբեջանն այնքան ագրեսիվ ու անկառավարելի է դարձել, որ արդեն չի խորշում ատելություն պարունակող ձևակերպումներ անել ԵՄ-ին ուղղված իր հայտարարության մեջ:
ԵԽ Բանաձևում արձանագրված էր՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, խախտում է նոյեմբերի 9–ի համաձայնագիրը, չի կատարում ՄԱԿ–ի արդարադատության դատարանի որոշումը, բացի այդ շեշտվել էր դաժան վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ: Այս հանգամանքը Ադրբեջանի Մեջլիսը որակել էր որպես «հայկական ռևանշիզմի խրախուսում»:
Կարդացեք նաև
Եթե հարևան հակառակորդները ուզում են տարածաշրջանում ռևանշիզմ ու ագրեսիա տեսնել, հեռուն պետք չի գնալ, թող ընդամենը նայեն հայելու մեջ, իրենք և՛ ռևանշիստն են, և՛ ագրեսորն են, և՛ տարածաշրջանի ապակայունացնող գործոնն են: