Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում «իր տարածքում ապրող հայ բնակչության վերաինտեգրման» ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն:
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ, և որպես բարի կամքի դրսևորում՝ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում: Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ երկխոսություն անցկացնելու առաջարկը: Դա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և երկերեսանի քաղաքականություն է իրականացնում»,- ասել է Հաջիզադեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ