Կառավարությունը հաստատել է Իջևանի համայնքապետարանի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերի հայտերը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: «Ընդհանուր ներկայացրել ենք սուբվենցիոն ծրագրի 5 հայտ, որը հաստատվել է: Կառավարության և համայնքի միջոցներից ընդհանուր մոտ 2.300.000.000 դրամ կծախսվի աշխատանքներն իրականացնելու համար: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկել ենք Իջևան քաղաքում և գյուղական բնակավայրերում առաջնային լուծում պահանջող խնդիրներ: Դրանք ներառում են ներհամայնքային ճանապարհների և բակերի ասֆալտապատման, տուֆ քարով ճանապարհների սալարկման աշխատանքներ: Սահմանամերձ Վազաշեն բնակավայրում կարդիականացվի ոռոգման ջրագիծը, իսկ Խաշթառակում` խմելու ջրագիծը: Պուրակների բարեկարգման աշխատանքներ կկատարվեն Իջևան քաղաքում և Սևքար բնակավայրում»,- նշեց Ճաղարյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ