ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին:
2023 թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հուլիսի 2-29-ը:
Վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով՝
- Ուսուցում մանկապարտեզում
- Ուսուցում մեկօրյա դպրոցում
- Տարրական ուսուցում
- Հայոց լեզվի և գրականության դասավանդում
- Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
- Պարարվեստ
- Տնօրենների վերապատրաստում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Կարդացեք նաև
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 28-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը և ծրագիրը կցվում են):
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից՝ հեռ. +374 10 59-96-47, 374 91-71-61-62 (What՛s App, Viber), էլ. փոստ՝ [email protected]:
ԿԳՄՍՆ