Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն» վեպը

Մարտ 17,2023 13:12

Լույս է տեսել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում» վեպը: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը, հրատարակիչը «Անտարես»-ն է:

Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

«Հիպերիոն»-ը Հյոլդեռլինը (1770-1843 թթ.) մտահղացել է դեռ Տյուբինգենում ուսումնառության ժամանակ (1792 թ.): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով անցել է արձակին: Առաջին հատորը լույս է տեսել 1797 թվականին, երկրորդը՝ 1799 թվականին:

Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարավերջին՝ թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Հեղինակի հիմնական թեմաներն են մահը և անմահությունը, գեղեցիկը, ամբողջը և նրա անտրոհելիութունը, հզորը և մաքուրը մարդկային պատմության մեջ սկիզբ առնող նսեմացման ու մանրացման դարաշրջանում։

Նրա հերոսներն անտիկ անուններ ունեն, ժառանգված են նախաքրիստոնեական մշակույթից, սակայն հղում են հեղինակի ապրած դարաշրջանին ու միջավայրին: Վեպի հերոսուհին՝ Դիոտիման, բացահայտորեն «արտագրված է» հեղինակի սիրուց՝ Սուտեզե Գոնտարից: Հիպերիոնը հունական դիցաբանությունում Երկնքի ու Երկրի որդի տիտաններից մեկի անունն է:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031