Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են գործնական քայլեր՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարությունների հիման վրա:
Նախագահները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ