Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 17-ին, ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։