Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Արցախի հարցի եւ հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ խիստ հակասական տպավորություն են թողնում: Եթե դրանք մաքրենք հռետորաբանական «կեղեւներից» եւ «շերտավորումներից», ապա այդ հայտարարությունների իմաստը կարելի է ձեւակերպել այսպես. «Մենք կառուցողական երկխոսություն ենք վարում այն երկրի հետ, որն այդ բանակցությունների արդյունքում ուզում է ցեղասպանության մանդատ ստանալ եւ ոչնչացնել կամ արտաքսել Արցախի բնակչությանը»:
Այդ բանաձեւի երկրորդ մասն անշուշտ արտացոլում է բուն իրականությունը եւ, ի դեպ, ողջունելի է կառավարության վերջին նիստում վարչապետի արձանագրումն այն մասին, որ Արցախն ունի ինքնապաշտպանվելու իրավունք: Բայց, երբ այդ երկրորդ մասը համադրվում է «կառուցողական երկխոսության» եւ «խաղաղության օրակարգի» հետ, ապա անհեթեթություն է ստացվում: Եթե հակառակորդի մտադրություններն այդքան հստակ ու միանշանակ են, ապա պարզ չէ, թե որը պետք է լինի բանակցությունների նյութը:
Եկեք պարզապես թվարկենք, թե ինչ է մեզանից պահանջում Ադրբեջանը.
1.Ճանաչել Արցախն՝ Ադրբեջանի կազմում
Կարդացեք նաև
2.Լուծարել Արցախի պաշտպանության բանակը
3.Ադրբեջանական ուղեկալներ տեղադրել Բերձորի միջանցքում
4.Ադրբեջանին «վերադարձնել» անկլավները
5.Հայաստանի Հանրապետությունը «վերաբնակեցնել» ադրբեջանցիներով
6.Տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»:
Այս պահին Հայաստանի իշխանությունները դեռեւս կատարել են միայն առաջին պահանջը՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով: Մնացածի վերաբերյալ երբեմն վարանոտ, իսկ երբեմն ավելի հստակ իրենց անհամաձայնությունն են հայտնում: Բայց, ենթադրենք, որ այդ բոլոր պահանջները կամ դրանց մի մասը կատարվում են: Ի՞նչ ենք մենք ստանալու դրա դիմաց: Երաշխի՞ք, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի: Բայց ցանկացած ադեկվատ մարդ հասկանում է, որ նման երաշխիքներ չկան, եւ ոչ մի երկիր ու ոչ մի միջազգային կազմակերպություն այդպիսի երաշխիք այսօր չի կարող տալ:
Բնականաբար, ես չեմ առաջարկում հրաժարվել բանակցություններից: Բայց առաջարկում եմ, որ վարչապետը կամ արտգործնախարարը հստակ եւ վերջնականապես հայտարարեն, որ վերը թվարկած պահանջները Հայաստանի համար անընդունելի են եւ երբեք ընդունելի չեն լինելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Իրականում Ձեր մատնանշած պաշտոնյաներն հենց Ադրբեջանի առաջ քաշածներն էլ ուզում են իրականացնել։ Հենց դրա համար են եկել իշխանության։ Պարզապես բացահայտ դա հիմա չեն կարող ասել, որովհետև իրենց հաշվարկով Հայաստանը բնակեցնողների թեկուզ ոչ մեշամասնությունը , սակայն պատկառելի համամասնություն կարող է հիմա ընդվզել։ Այդ պատճառով, պատերազմով ու նախկինների վերադարձով մարդկանց վախեցնելով, իրական զինվորական սպայակազմին մեկուսացնելով և նմանատիպ այլ մանիպուլյացիաներով վերացնում են այդ ընդվզման վտանգները։
“որ վերը թվարկած պահանջները Հայաստանի համար անընդունելի են եւ երբեք ընդունելի չեն լինելու:”
Նման հայտարարությունը, թերեւս, շատ կարևոր է ներքին լսարանի որոշ հատվածի համար։
Բայց նման հայտարարությունը ոչ թե նպաստում է խնդիրների լուծմանը, այլ դրանք տանում
է դեպի փակուղի, այսինքն՝ ուղիղ ռազմական բախման, որը չի բխում ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ
Արցախի շահերից։ Այսպիսով, կարևոր են ոչ թե հայտարարությունները, այլ գործողությունները,
որոնք անշահավետ կդարձնեն մյուս կողմի պահանջները։
Ի դեպ, ռինգում միմյանց դաժան ծեծի ենթարկող բռնցքամարտիկները կառուցողական
երկխոսություն են վարում՝ հավատարիմ մնալով բռնցքամարտի կանոններին։
Ինչի՞ համար են պետությունները, որպեսզի քաղաքացիների միջեւ ծագած վեճերը օրենքի համաձայն լուծեն, ոչ թե ուժի կամ հարստության հասկացություններով, իսկ ե՞րբ են գործում հասկացությունները օրենքի փոխարեն, երբ գործ ունենք օրենքից ու պետությունից դուրս երեւույթների հետ: Հիմա ցանկացած պատերազմ կամ կոնֆլիկտ, որոնք օրենքով չեն լուծվում, լուծվում են հասկացություններով, որը պետական համակարգի եւ նրա օրենքների բացակայության պայմաններում են ի հայտ գալիս: Չկա օրենքի գերիշխանություն, չկա նաեւ պետություն: Այսօրվա հանցավոր աշխարհում, որտեղ միջպետական օրենքներ չկան կամ չեն գործում, գործում է հանցավոր աշխարհի հասկացությունները, օրենք չկա՝ հանցանք էլ չկա: Մենք պետք է հասկանանք, որ հասկացության դեմ միայն Գործող օրենքով կարելի է պայքարել, դրա համար մեր կարգի պետություններով միավորվում ենք եւ ստեղծում վերպետական կառույց, որի օրենքներին են ենթարկվում այդ կառույցի մեջ մտնող բոլոր պետությունները: Իսկ ովքեր չեն մտնում կառույցի մեջ եւ նեղացնում են այդ կառույցի որեւէ պետությանը, վերպետական ուժերով դրանց տեղն ենք դնում:
վախենում են որ, եթէ իրենց կեցուածքը կարծրացնեն, ապա թուրքերը շարունակելու են իրենց ռազմական – անկաշկանդ – առաջընթացը՝ Հայաստանի տարածք
իրաւացի վախ մըն է
(թէ որ՝ իրենց պատճառով է որ այս վախը դարձաւ իրաւացի, դա արդէն ուրիշ նիւթ է)