Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդների թագավորը մտահոգ է Հայաստանում մենակ մնացած իր հայ քաղաքացու համար

Մարտ 17,2023 13:30

Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Հոսիեկ Սարկիսյանը երեկ «Առավոտում» էր: Նա 2022թ. մայիսի 7-ից Հայաստանում է:

Ընկերոջ հետ մեկ շաբաթով եկել էր հայրենիք, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին Գյումրի գնալով, ականատես է դառնում մի պատմության, որի պատճառով նրան մայիսի 11-ին Երեւանում բերման են ենթարկում, տանում ոստիկանության բաժին, իսկ ապա երեք օր պահում ձերբակալվածների պահման ժամանակավոր վայրում:

Հոսիեկն այդ ժամանակ անչափահաս էր, հայերեն չգիտեր, չէր հասկանում: Այս մեկ տարվա ընթացքում հարկադրաբար գտնվելով Հայաստանում՝ սովորում է հայերեն, իսկ նրա դատական գործընթացներին ներկա է թարգմանը:

Զրուցակիցս ասում է, որ մինչ օրս բնակվում է վարձով, քանի որ անորոշ է իր կարգավիճակը՝ երկրից բացակայելու, անգամ իր ուսումը շարունակելու, քննական շրջանին մասնակցելու առումով: Նա որեւէ մեկին չի ճանաչում, նրան որեւէ մեկը չի ճանաչում, քրեական գործով տուժողներին տեսել է դատարանում: Ի վերջո, նրա բազմանդամ ընտանիքը Նիդեռլանդներում է եւ նորին մեծություն թագավորը, ով հանդիսանում է նիդեռլանդացի ընտանիքների երաշխավորը, Արքայի գրասենյակի միջոցով նամակ էր ուղղել իրենց ԱԳՆ-ին, նրանք էլ մեր արդարադատական մարմիններին, հայտնելով խորը ցավակցությունն իրենց քաղաքացու հանդեպ, ծնողներից «որդու բռնի բաժանումը»:

Գյումրիում, ուր ընթացել են հայտնի քրեական գործով դատական նիստերը, մասնակցել է անգամ Նիդեռլանդների դեսպանը:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031