Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների տեխնիկական զննումն իր էությամբ ավելորդություն է

Մարտ 17,2023 14:30

Պետության ուշքն ու միտքն էլ միայն տուգանք կորզելն է

Մեքենաների տեխնիկական զննումն իրոք ավելորդություն է։ Նկարագրեմ նրա գործունեությունը՝ հատկապես դեկտեմբեր ամսին, երբ շատերը տարվա մեջ չեն անցել այդ զննումը, ներկայանում են ուշացումով, հերթ են կանգնում մի քանի ժամ, երբ ներս ես մտնում կայան, աշխատակիցը մեքենան կանգնեցնում է անիվասարքի վրա, ստուգում անիվների ընթացքը, հետո ստուգվում է առաջ եւ հետընթաց շարժումը, հետո արգելակների գործունեությունը, այնուհետեւ լապտերների աշխատանքը, ածխաթթու գազի արտահոսքը, հետո փոխանցման տուփի գործունեությունը, քիչ է մնացել ստուգվի նաեւ բենզինի առկայությունը՝ կա թե չկա, շատ է թե քիչ։

Ես աշխատակցին հարց եմ տալիս, որ եթե զննման օղակներից մեկը չաշխատի, ես մեխանիկորեն չեմ կարող անգամ տնից ձեր կայան գալ, վարորդը ինքը շահագրգռված է, որ մեքենան սարքին լինի, այլ ոչ թե զննումից հետո խնդիրը պարզվի եւ ուղղվի։ Աշխատակիցը հարցիս չկարողացավ պատասխանել։ Այն հարցս, թե որեւէ մեքենայի մեխանիկական թերության պատճառով մերժվե՞լ է տեխնիկական զննման կայացումը, նույնպես մնաց անպատասխան։

Տեխնիկական զննում կատարելուց հետո աշխատակիցը նորից ուղարկում է թաղապետարան, չնայած որ նրան ներկայացրել եմ թաղապետարանից տրամադրված զրոյական ուղեգիրը մուծված վիճակով եւ եթե մեքենայի համարանիշը կլոր թվով է, ապա չեն թույլատրում մուծել տեխզննման վարձը, հետ են ուղարկում թաղապետարան՝ պատճառաբանելով, որ թաղապետարանի կողմից տրված տեղեկանքը թերի է, պետտուրքը պակաս է մուծվել եւ ավելացել է այդ մուծվող գումարը (իհարկե՝ նմանօրինակելով շուկայի տատանվող գների հետ), այնուհետեւ նորից գնում ես թաղապետարան, նրանք նույն պատասխանն են տալիս, որ 2 օր առաջ տրված զրոյական ուղեգրի գինը համարյա կրկնակի բարձրացել է։ Զայրացած հեռանում ես՝ թքած ունենալով տեխզննման վրա եւ ստիպված վարում ես առանց տեխզննում անցնելու։ Հիշում եմ՝ տարիներ առաջ վերացավ այդ ավելորդ օղակը՝ տեխզննման գումարը մուծվում էր պետտուրքի հետ՝ առանց տեխզննման անցկացման։

Հեռուստահաղորդման ժամանակ (հերթապահ մաս) ինքնագովեստի ձեւով հաղորդվում է, որ մի քանի հարյուր վարորդ տուգանվել են տեխզննում չանցնելու համար, բայց դեռ հազարավոր վարորդներ վարում են մեքենաներն առանց այդ զննման եւ ենթակա են տուգանման։ Պետության ուշքն ու միտքը միայն տուգանք կորզելն է՝ թքած ունենալով, թե որն է դրա պատճառը։

Կոնկրետ օրինակ. դեկտեմբեր ամսին թաղապետարանից ինձ զրոյական տեղեկանք տրվեց, 120.000 դրամ մուծեցի մի հասարակ մեքենայի համար, բայց կլոր համարով (նվեր ստացած), 2003թ. արտադրված մեքենայի համար տեխզննման կայանը հետ ուղարկեց ինձ՝ մուծելու 110.000 դրամ, որը մերժվեց իմ կողմից։

Հարցի լուծումը. Տեխնիկական զննման կայանները իսպառ պետք է վերացվեն՝ արտասահմանյան շատ երկրներից օրինակ վերցնելով։ Հարցը պետք է բարձրացվի Ազգային ժողովի նիստերից մեկում՝ որեւէ տուժած պատգամավորի միջոցով, քանի որ պատգամավորի ձայնն ու խոսքը ամենաբարձրն է։

Ջեմս ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բժիշկ, թոշակառու ավտոսիրող

(53 տարվա ստաժով)

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031