Նյու-Դելիում այսօր մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ մտավ 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, որի մրցակից Դելփին Մանչինին ներկայացնում է Ֆրանսիան: Եկատերինան համեմատաբար ակտիվ էր միայն առաջին խաղափուլում, սակայն մի տեսակ անվճռական տեսք ուներ եւ գրոհները կազմակերպելիս մի տեսակ հապաղում էր կամ ձգձգում: Ռինգի մրցավարը անգամ մրցակիցներին հորդորեց անցնել կոնտակտների: Իսկ ավելի ուշ ռեֆերին մարտավարման կանոնները խախտելու համար մեր մարզուհուն նաեւ նկատողություն հայտարարեց:
Ինչեւէ, մենամարտն առանձնապես ակտիվ ու դիտարժան ընթացք չստացավ: Իսկ երբ հնչեց եզրափակիչ գոնգը, հաղթանակը շնորհվեց ֆրանսուհուն:
Վաղը պայքարի մեջ կներգրավվի 60 կգ քաշային Էլիդա Քոչարնաը, որը կմրցի սլովակուհի Միրոսլավա Եդինակովայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ