Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2022թ. պետպատվերի շրջանակում հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864. Անահիտ Ավանեսյան

Մարտ 16,2023 22:03

2022 թվականին մենք շարունակել ենք առերեսվել համավարակի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված խնդիրներին: Այս համատեքստում աշխատանքներ են իրականացվել պատշաճ կազմակերպելու բուժօգնությունը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

2022 թվականին շրջանառության մեջ են դրվել ոլորտի հնգամյա ռազմավարությունը եւ Համապարփակ առողջապահական ապահովագրության հայեցակարգը, որոնք ընդունվել են 2023 թվականի հունվարին: Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը: «Հաստատվել են նաեւ Շաքարային դիաբետի եւ դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը, դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների պլանը»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների ծավալին` զեկուցողը տեղեկացրել է. «2022 թվականին պետպատվերի շրջանակում հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864` 2018 թվականի համեմատ աճելով 125 տոկոսով»: Ըստ Անահիտ Ավանեսյանի` դա ցույց է տալիս Կառավարության` առողջապահության բնագավառին հատկացվող միջոցները տարեցտարի ավելացնելու հանձնառությունը:

Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, համակարգում նոր ծառայությունների իրականացումը: 2022 թվականին մեկնարկել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի շնորհիվ իրականացվել է 2096 հետազոտություն: 2022 թվականին մարզերում ընթացել են 13 բժշկական հաստատության շինարարական աշխատանքներ: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են զեկույցին, նորանուն դեղերի գրանցմանը, 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց մատուցված ծառայություններին, պատվաստումների իրականացման անհրաժեշտությանը եւ այլն:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարեւորել է հաշվետու ժամանակահատվածում մարզերում բժշկական հաստատությունների կառուցման, վերակառուցման եւ վերազինման աշխատանքների իրականացումը: «Սա չափազանց կարեւոր է եւ ուղղված է բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու առողջապահական համակարգի հավասար զարգացմանը»,- ընդգծել է պատգամավորը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031