«Շատ կարճ ժամանակահատվածում մեզ վերջապես հնարավորություն է ընձեռնվելու դնելու մեր գլխավոր նպատակի հիմքերը՝ ազգային պետության ստեղծումը»,-«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Քանի որ մոտ է այդ պատմական պահը, մեր տարիների պայքարը կարող ենք համարվել հաջողված, որովհետեւ գոյություն ունենք, կարողացել ենք պահպանվել։ Մի հսկա համակարգ է աշխատել մեր դեմ, որ մենք չլինենք, բայց ի դեմս այդ օկուպացիոն համակարգի՝ մենք կանք»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքով․ «2016թ․-ին դրվեց սկիզբը 2018թ․-ի ժողովրդական ապստամբության, եւ 2018թ․-ին համակարգին հաջողվեց մեր ձեռքից խլել իսկական հեղափոխությունը։ Սակայն այս անգամ թույլ չենք տալու։ Այսօր մեր առաջնահերթ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է։ Կարեւոր անելիքի շուրջ պետք է համախմբվենք։ Այս դավաճան իշխանությունից ձերբազատվելու համար առաջին քայլն անելիքի շուրջ համախմբումն է, բայց գլխավոր ճանապարհից չշեղվելու համար․․․երբ պահը գա փողոց դուրս գալու, մենք մեր ասելիքը շատ լավ մտածված ձեւով կասենք։ Այս անգամ ոտքի կանգնած ժողովրդի առաջնորդողի դերում պետք է լինեն նրանք, որոնք առնվազն համաձայն պետք է լինեն մի կարեւոր մտքի հետ՝ դա առաջին հանրապետության իրավահաջորդության գաղափարն է»։
Ներկաները բացականչություններով ու սուլոցներով ծափահարեցին։ Սեֆիլյանը հավելեց՝ մոտ է այն օրը, երբ մարդիկ փողոց են դուրս գալու՝ տուն չվերադառնալու ցանկությամբ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ