Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փորձում է ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա. Զախարովա

Մարտ 16,2023 21:21

Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է:

Զախարովան ասել է, որ Ռուսաստանի պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, և բավական է միայն նայել փաստաթղթին` հասկանալու համար` ով ինչ պարտավորություն ունի:

«Ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն բան, որպեսզի թույլ չտան էսկալացիա և տեղում կայունացնեն իրավիճակը: Դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Իհարկե, շատ բան կախված է նաև բոլոր ներգրավված կողմերի գործողություններից և հայտարարություններից: Մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունները պետք է լինեն կառուցողական և ուղղված լինեն ընդհանուր նպատակին»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի` Փաշինյանի հայտարարությանը իրենք նայում են որպես նույն գծի շարունակություն, որը որդեգրվել էր Պրահայում: «Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է Զախարովան:

Հարցին` արդյոք պետք է Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը փորձի վերահսկողության տակ վերցնել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքները, Զախարովան ասել է, որ ինքը մեկնաբանում է այն, ինչ տեղի է ունենում:

«Պատմել` ինչ կլինի, եթե նման բան լինի, անտեղի է և տվյալ դեպքում շատ վտանգավոր,- ասել է նա: – Կլինի ինչ-որ բան, որը արձագանք կպահանջի` մենք դա կտանք: Մոդելավորմամբ զբաղվելը չափազանց վտանգավոր է»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031