Այսօր՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի 180 հասցեում գործող «ԼԵՎԱՐՍ» կահույքի խանութի սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի դանակահարվել է։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված վայրից մեկ հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրից քննիչը զննություն էր կատարում՝ Վաղարշապատի ոստիկանները՝ Արմավիրի Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ․ Հակոբյանի, Ոստիկանության Վաղարշապատի վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արգավանդ գյուղի բնակիչ 20-ամյա Լևոն Գյուլումյանն է, ով «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նրան նշված վայրում դանակահարել է նշված կահույքի խանութի աշխատակից, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Էլբակյանը։
Կարդացեք նաև
Վիրավորին հիվանդանոց է տեղափոխել կահույքի խանութի տնօրեն Գրիգորի Գյուլումյանը, ով վիրավորի հայրն է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: