Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան վերհիշել է Բուլգակովին և Ստանիսլավսկուն՝ փորձելով մեկնաբանել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունը

Մարտ 16,2023 19:33

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ օրերս տեղի ունեցած ասուլիսում արված այն պնդումը, թե ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանից:

«Երբ ես դա կարդացի, չգիտես ինչու հիշեցի ևս երկու մեջբերում «Ո՞վ էր ում վրա կանգնել (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, ոչ թե քեզ արվեստում» (Ստանիսլավսկի): Հարցի այս մասը ես թողնում եմ ձեր հետագա վերլուծությանը, փորձեք հասկանալ՝ ինչի մասին էր խոսքը»,- ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ 2022թ. սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջաններ, Հայաստան են ժամանել գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: Բացի այդ, ըստ Զախարովայի, պատրաստվել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման նախագիծ, իսկ համապատասխան որոշման մշակումները Երևանում գրեթե ավարտին էին հասել:

«Միաժամանակ, հայ գործընկերների առանձին պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, այդ որոշումն արդյունքում չստացվեց»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031