Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կգա Հայաստան, թե չէ, վերջնաժամկետը լրանում էր այսօր ժամը 17:00-ին

Մարտ 16,2023 19:50

Ապրիլի 15-ին Երեւանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ այսօր Կարեն Դեմիրճյաննի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ցուցադրեց երեք կրծքանշաններ եւ ասաց. «1983 թվականին մարզահամերգային համալիրը պիտի բացվեր ու անցկացվեր ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունը: Այդ առիթով արտադրված այս կրծքանշանները պահպանվել են: Եվ 40 տարի հետո հիմա մենք ՄՀՀ-ին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը, ինչի համար այն կառուցվում էր: Ուստի կարող ենք ֆիքսել, որ արդարությունը հաղթեց, եւ Հայաստանը պետք է ընդունի ծանրամարտի Եվրոպայի,, հետո էլ՝ աշխարհի առաջնությունը, որովհետեւ Հայաստանի հավաքականը աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկն է:

Իսկապես շատ  լավ ենք նախապատրաստվել: Կառավարական կազմկոմիտեն  ի սկզբանե բոլոր մանրուքները եւ թերությունները մատնանշել եւ լուծել է: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ նկատված թերություններն էլ հիմա վերացնում ենք: Կազմակերպիչ ընկերությունն էլ իսկապես աննախադեպ բացման արարողություն է պատրաստել, որով միջազգային ֆեդերացիան էլ ոգեշնչված է եւ արձանագրում է, որ իրոք նոր ուղենիշ ենք գծում: Հաջողություն մեր գործին ու Աստված մեզ հետ, որպեսզի մեր ծանրորդներն էլ բարձր պահեն մեր երկրի հեղինակությունը եւ ի պատիվ նրանց, վեր խոյանա մեր Եռագույնը՝ Հայոց օրհներգի հնչյունների ներքո»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնության խորհրդանիշը Հայկական Լեռնաշխարհի ամենաներկայանալի ու գեղեցիկ կենդանիներից մեկն է: «Դա հայկական մուֆլոնն է, որից դիզայնի տեսքով կազմակերպիչը ստացել է ծանրաձող բարձրացնող մարդու պատկեր: Հայկական մուֆլոնը նաեւ ուժի խորհրդանիշ է, իսկ ծանրամարտը ամենաուժային մրցումներից մեկն է»,-ասաց նա:

Հարցին, թե Ադրբեջանը մասնակցելո՞ւ է Եվրոպայի առաջնությանը, Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Այսօր հայտերի վերջնաժամկետն է՝ Երեւանի ժամանակով ժամը 17:00-ը: Նախնական հայտը, այո, կա: Վեց մարզիկի նախնական հայտ է: Վերջնաժամկետը լրանալուց հետո ֆեդերացիան կհայտարարի այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են առաջնությանը»:

Արայիկ Հարությունյանը հավելեց. «Մենք նախնական ցանկն ունենք: 42 երկրներ են նախնական հայտեր ներկայացրել եւ դրանից ձեւավորվել է 536 մասնակցի ցուցակ: Բայց սպասում ենք վերջնաժամկետի ավարտին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031