ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Խորհրդային կառավարության որոշմամբ` 1920 թվականի նոյեմբերին Արևմտյան Զանգեզուրը, որը մեր պատմական հողն է, անջատվեց Ադրբեջանից և հանձնվեց Հայաստանին, ինչը պատճառ դարձավ թյուրքական աշխարհի աշխարհագրական տարանջատման»,–նման հայտարարությամբ է եկել Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Անկարայում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: Նա իր ելույթում նաև հերթական անգամ տարածքային հավակնություններ է ներկայացրել մեր պետության նկատմամբ՝ կոչելով Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան»:
«Թյուրքական աշխարհը չի սահմանափակվում թյուրքական պետությունների սահմաններով։ Թյուրքական աշխարհը շատ ավելի մեծ աշխարհագրություն է ընդգրկում։ Աշխարհում ապրում է ավելի քան 50 միլիոն ադրբեջանցի։ Նրանցից միայն 10 միլիոնն է ապրում անկախ Ադրբեջանի Հանրապետությունում»,–հայտարարել է Ալիևը՝ ակնհայտորեն թիրախավորելով Իրանում ապրող թյուրքախոս ժողովուրդներին:
Այսպիսով, Բաքվի բռնապետը շարունակում է հանդես գալ ծավալապաշտական նկրտումներով և մեր պետության հանդեպ տարածքային հավակնություններով՝ ամեն անգամ նորից ու նորից ապացուցելով, որ իրենք իրական խաղաղության հաստատման որևէ միտում չունեն:
Կարդացեք նաև