Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել խնդիրները». Վարդապետյանը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Մարտ 16,2023 17:52

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022  թվականի ապրիլին  Հայաստանի Հանրապետության դատախազության և Վրաստանի դատախազության միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրին՝ ուղղված երկու երկրների դատախազությունների միջև գործընկերության արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը, որի շրջանակում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու համար առաջիկայում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար, կարևորել է երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031