Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա խոսում է այն մասին, որ Սամվել Բաբայանը ևս մեծ հավակնություններ ունի ԱԺ-ի կողմից ընտրվելու Արցախի նախագահ». Գագիկ Մինասյանը՝ ԱՀ-ում սահմանադրական փոփոխությունների մասին

Մարտ 16,2023 17:28

«Սա մտահոգիչ է երկու պատճառով»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱՀ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած այս փոփոխությունների արդյունքում ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել։

Գագիկ Մինասյան

Մանրամասնելով, թե որոնք են այն երկու պատճառները, որոնց վրա հիմնվելով է այս որոշումը մտահոգիչ համարում՝ Գագիկ Մինասյանը նշեց. «Բոլորովին վերջերս պաշտոնից հեռացվեց Ռուբեն Վարդանյանը, որն իր ներկայությամբ և պահվածքով, իր հայտարարություններով վերադարձրել էր արցախցիներին 1988-ի գաղափարախոսությունը, այն ոգևորությունը, որն առկա էր Արցախում: Այդ գաղափարախոսությանը հավատարիմ և դրանց մինչև վերջ նվիրված լինելու հանգամանքը կարծես թե մարել է: Երկրորդ հանգամանքը վերջերս Սամվել Բաբայանի՝ նոր պաշտոնի նշանակումն է: Դա խոսում է այն մասին, որ ինքը ևս մեծ հավակնություններ ունի ԱՀ ԱԺ-ի կողմից ընտրվելու Արցախի նախագահ»:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը Գագիկ Մինասյանը խիստ մտահոգիչ համարեց. «Այն երկիրը, որն այսօր պաշարված ամրոցի կարգավիճակում է գտնվում, և այդ պաշարված ամրոցի ղեկավարը փոխարեն բոլորին միասնության կոչ անի, դատապարտի որևէ այլընտրանքի մասին նույնիսկ մտքերի արտահայտումը, ինքն ասաց, որ եթե կան այլ տեսակետներ, կարող են արտահայտել այդ մտքերը: Կարծես Ղարաբաղը ոչ թե պաշարված ամրոց է, այլ աշխարհի ամենաժողովրդավար և վտանգներից զերծ՝ Իսլանդիայի նման երկիր է, և որևէ սպառնալիք չկա այդ երկրին: Դա պատահական հայտարարություն չէր: Այս ողջ ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն ասել են, որ իրենց մոտեցումները ԼՂ խնդրի հետ կապված չեն տարբերվում, և այս քայլը ևս այդ ծրագրի իրականացումն է»:

Գագիկ Մինասյանը հուսով է, որ ԼՂ բնակչությունը ճիշտ կկողմնորոշվի ԱՀ խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրանցից շատ բան կախված կլինի, թե զարգացումներն ինչ կերպ կընթանան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031