Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Մարտ 16,2023 16:27

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031