Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը դեռևս դուրս չի բերել իր զորքերը Արցախից

Մարտ 16,2023 16:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանը դեռևս դուրս չի բերել իր զորքերը Արցախից:

«Չնայած Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 2022թ. Պրահայի և Սոչիի հանդիպումներում, նա դեռ զորքերը լիարժեք դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից: Ղարաբաղում մնում են անօրինական հայկական խմբավորումներ և քրեական տարրեր»,- ասել է նա:

Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը խուսափում է Զանգեզուրի միջանցքը բացելու իր պարտավորություններից:

«Հայաստանը նաև հրաժարվում է իր պարտավորություններից՝ բացել Զանգեզուրի միջանցքը: Այդպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը, և դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- ասել է Ալիևը:

Նա նաև ասել է, որ «արևմտյան ադրբեջանցիները, որոնք էթնիկ զտումների են ենթարկվել», այս պահին միավորումներ են ստեղծել՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու համար: «Նրանք իրենց առջև նպատակ են դրել խաղաղ ճանապարհով վերադառնալ իրենց պատմական հողեր: Համաձայն Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի հայեցակարգի՝ այս պահին Հայաստանի տարածքում գտնվող իրենց հողեր վերադառնալու համար անհրաժեշտ է համապատասխան վերիֆիկացում և միջազգային համաձայնագիր՝ երաշխիքի մեխանիզմով և իրավական հիմքով»,- ասել է Ալիևը:

«Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես որ մենք կապահովենք Ղարաբաղում ապրող հայ բնակիչների իրավունքներն ու պաշտպանությունը»,- ասել է Ալիևը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031