Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ընդդիմության դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, շատ չեն տարբերվում այդ երկրի երկրի իշխանության դիրքորոշումներից. Ռուբեն Սաֆրաստյան. «Ա1+»

Մարտ 16,2023 16:07

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարողացել է ստեղծել համախոհների այնպիսի խումբ, որը, ինչ էլ լինի, ձայն է տալու,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Այդ ընդհանուր ընտրողների մոտ 30 տոկոսն է, թուրքագետի բառերով՝  Էրդողանի ոսկե պաշարը։

Էրդողանը հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի առաջիկա ընտրություններում։ Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլունն է։

Թուրքագետը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին։

 Էրդողանը պարբերաբար փորձեր է կատարում հանդիսանալ այն դիվանագիտական միջնորդը, ում միջոցով Ուկրաինան և Ռուսաստանը կբանակցեն։ Նախ ինչ արդյունք է ձեռնտու Թուրքիային այդ պատերազմում և հետո որքանով են այժմ աշխարհաքաղաքական ենթատեքստում Էրդողանի պլանները իրագործվում։

Այո, նա փորձում է միջնորդի դեր ստանձնել, բայց չի կարողանում և չի կարողանալու։ Առաջինը, որովհետև Թուրքիան չի ենթարկվում պատժամիջոցներին, որը արևմուտքն է սահմանել Ռուսաստանի հանդեպ և իր տարածքը բաց է պահում, մյուս կողմից էլ Թուրքիան օգնում է Ուկրաինային։

Հիմա Չինաստանն է փորձում միջնորդի դեր ստանձնել։ ՌԴ-ն համաձայնել է, իսկ Ուկրաինայից դեռևս համաձայնություն չկա։

Իսկ ի՞նչ արդյունք է ձեռնտու Թուրքիային այդ պատերազմում։

Թուրքիային ձեռնտու է, որ պատերազմը շարունակվի, որովհետև դա կթուլացնի առաջին հերթին ՌԴ-ին։ Թուրքիան համարում է, որ Հարավային Կովկասում ինքը պետք է լինի իշխող ուժը, այլ ոչ թե ՌԴ-ն։ Այնպես որ ինչքան երկարի պատերազմը, այնքան Թուրքիայի հույսերը կավելանան, որ ինքը կկարողանա վերցնել Հարավային Կովկասը իր հսկողության տակ։

 Իսկ թուրքական ընդդիմությունը ինչպիսի՞ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ և ինչպիսի հարաբերություններ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև, եթե ընդդիմությանը հաջողվի հաղթել Էրդողանին։

Ընդդիմության դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, շատ չեն տարբերվում իշխանության դիրքորոշումներից։ Հայաստանի նկատմամբ Թուրքական վերնախավը միակարծիք է՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրել և  ստանալ ինչ իրենց անհրաժեշտ է։ Բայց ես կարծում եմ, որ ընդդիմությունը քիչ ագրեսիվ կլինի, քան Էրդողանն է։ Եվ նաև ԱՄՆ-ի ազդեցությունը եթե ավելանա Թուրքիայի վրա, ապա դա ևս իր արդյունքը կտա։ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ թուրք-հայկական հարաբերությունները կարգավորվեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031