Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չգիտեմ` ով է պատրաստել Փաշինյանի ելույթը, բայց դա սխալ պնդում է. Տիգրան Գրիգորյան

Մարտ 16,2023 14:53

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրախալի է, որ Հայաստանի դիրքորոշումները վերջին շաբաթների ընթացքում շատ ավելի հստակ են դարձել։ Մասնավորապես, կարծես թե, արդեն իսկ տեսանելի է, թե Երևանը ինչ նկատի ունի` Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիքների մասին խոսելիս։

1.Երկարաժամկետ խաղաղապահ առաքելության առկայություն։

2.Ինքնապաշտպանական ուժերի առկայություն։

3.Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծում։

4.Արցախում միջազգային ներկայություն ու ներգրավվածություն։

Գովելի է նաև, որ վերջին շրջանում հայաստանյան պաշտոնյաները խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային միջազգային, այլ ոչ թե միջազգայնորեն տեսանելի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին։

Այս բոլոր կետերի վերաբերյալ ամիսներ շարունակ խոսում էի արտասահմանյան տարբեր դիվանագետների ու փորձագիտական խմբերի հետ հանդիպումների ընթացքում։

Հ.Գ. Փաշինյանը կառավարության նիստի իր ելույթում այսօր նշել է, որ ոստիկանների դեմ հարձակումը տեղի է ունեցել Լաչինի միջանցքում։ Չգիտեմ` ով է պատրաստել ելույթը, բայց դա սխալ պնդում է։ Այդ տեղանքը դե յուրե նախկին ԼՂԻՄ-ի մաս է և այժմ գտնվում է դե ֆակտո հայկական վերահսկողության տակ ու չի կարող միջանցքի մաս համարվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031