Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսությունն այլևս զարգանում է գիտական հիմնավորումներով

Մարտ 16,2023 14:29

Նման կազմակերպություն հիմնելու գաղափարը ծագել է անցած տարի Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում, սեպտեմբերից սկսել են ակտիվորեն գործել: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մամուլի սրահում ասաց «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը՝ հավելելով, որ 26 տարի ապրելով Ռուսաստանում ՝ հայրենիքի կանչով վերադարձել է Հայաստան:

Նրա խոսքով, հիմնադրամի գործունեության համար սահմանվել է 4 հիմնական նպատակ, այն է՝ ներդնելով համաշխարհային ինստիտուցիոնալ համակարգեր, աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մշակելով կոնկրետ ներդրումային առաջարկներ՝ աջակցել օտարերկրյա ներդրումների ներհոսքին, մշակել ոլորտային զարգացման ռազմավարական երկարաժամկետ ծրագրեր, նպաստել արտադրողականության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև աջակցել Եվրասիական տնտեսական միության ինտեգրմանը:

«Հիմնադրամը գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո և քանի դեռ մեկնարկային վիճակում է, խնդիրները ձևավորվում են նախարարությունում (…) Դեռ խնդիրները Էկոնոմիկայի նախարարությունն է առաջադրում, բայց դա մեզ չի սահմանափակում այլ գերատեսչությունների հետ գործակցությանը, մենք արդեն գործակցում ենք ԿԳՄՍ-ի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ»,-ասաց Կարեն Ավագյանը և հավելեց, որ զարգացած շատ երկրներում նախարարություններին կից գործում են վերլուծական կենտրոններ, որոնք գիտական մոտեցումների հիմնավորմամբ նպաստում են տնտեսության խնդիրների լուծմանը:

Խոսելով կատարվող ծրագրերի մասին՝ Ավագյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարից 4 ծրագիր են նախաձեռնել. առաջինը, մեխանիզմներ են մշակում Հայաստանի դպրոցների և մանկապարտեզների կառուցման համար, երկրորդը, հետազոտություններ են իրականացնում Հայաստանի զարգացման միասնական ինստիտուտի ստեղծման ուղղությամբ, երրորդը, հետազոտություններ են իրականացվում Հայաստանի արդյունաբերական և տեխնոլոգիական պարկերի ստեղծման ուղղությամբ և չորրորդը, գիտական ուսումնասիրություններ են իրականացնում Հայաստանի ներդրումային մթնոլորտի բարելավման ուղղությամբ: Այս աշխատանքներն իրականացվում են ԵՊՀ-ի և Հայ-ռուսական համալսարանի գիտական ներուժի միջոցով, ինչպես նաև ռուսական գիտական կենտրոնների աջակցությամբ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031