«Առաջիկայում կներկայացնենք ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման, կառույցի ստեղծման նախագիծը, եւ կլինի հստակ կառույց, որը կզբաղվի ծրագրի նախապատրաստական, մշակման եւ իրականացման աշխատանքներով»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա ասաց, որ այսօր մեկնարկային փուլում են՝ հստակեցված է, թե որտեղ պետք է տեղակայված լինի ակադեմիական քաղաքը․ «Մենք ունենք պատկերացում, որ կարող ենք ունենալ ակադեմիական քաղաքի երեք կլաստերներ, ունենք նախնական պատկերացում, թե որ կլաստերը որ ուղղությամբ բուհերի համար կարող է ավելի հարմար լինել։ Տարածքի համար որոշված տեղադիրքերի գույքային հարցերը պարզաբանելու եւ դրա հետ կապված գործողությունների համար առաջիկայում կստեղծվի կառույց։ Բավականին կոնկրետ են մեր պատկերացումները, հիմա արդեն պետք է իրականացման եւ հայեցակարգի վերջնականացման աշխատանքներով զբաղվենք»։
Նախարարի խոսքով՝ բուհերը խոշորացվելու են, դա ամրագրված է կրթության զարգացման պետական ծրագրով, դա գործող օրենք է․ «Ըստ այս ծրագրի, մենք պետք է ունենանք մինչեւ ութ բուհ։ Սա նշանակում է, որ պետք է լինի բուհերի խոշորացում․ «Ինչպես դա տեղի կունենա, ինչ տրամաբանությամբ, դա առանձին գործընթաց է, որով մենք դեռեւս չունենք կոնկրետություն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարում՝ Աշտարակում 2022 թվականի սեպտեմբերի 12-ին քննարկվում է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը