Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանն՝ ի պատասխան վարչապետի հարցի․ «Գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության»

Մարտ 16,2023 13:25

Երեւանի քաղաքապետարանի պատվիրած «Ման» մակնիշի ավտոբուսներն ամբողջ ծավալով ներկրված են, արդեն տեւական ժամանակ է՝ Երեւանում են։ Նաեւ 150 հատ էլ «Ժոնգ թոնգ» ավտոբուսներ են ներկրվել, սակայն մաքսազերծման գործընթացի պատճառով դեռեւս երթուղի դուրս չեն գալիս։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն դիմել է կառավարությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար։

Վարչապետի հստակեցնող հարցին ի պատասխան՝ Ավինյանն ասաց՝ կառավարության որոշման ընդունումից եւ մաքսազերծումից հետո այդ ավտոբուսները դուրս կգան երթուղի 20-30 օրվա ընթացքում․ «Որովհետեւ մենք ունենք այդ որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնումից հետո որոշումը կտարածվի նաեւ 87 «Ման» ավտոբուսների վրա, ենթադրաբար՝ հաջորդ շաբաթ։ Բացատրեմ՝ որն է խնդիրը, մի քիչ անկեղծանամ․ ինչ-որ իներցիոն պրակտիկա ենք ունեցել քաղաքապետարանում, որով որ ավտոբուսների ներկրման դեպքում երբեւէ ոչ ավելացված արժեքի հարկ է բյուջետավորվել, ոչ էլ մաքսատուրք է բյուջետավորվել, եւ ամեն անգամ նոր ներկրում անելուց ինչ-որ լուծումներ են սկսել փնտրվել, եւ իրականում մենք «Ման» ավտոբուսները սպասում էինք հունիս ամսին այս տարվա, մենք հատուկ մեկնել ենք Լեհաստան, այնտեղ խոսել ենք մեր վրաց գործընկերների հետ, պայմանավորվել ենք եւ «Ման» ավտոբուսները 4-5 ամիս շուտ ենք ստացել նույնիսկ եւ բախվել այս խնդրին։ Ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս կարող էին երեւանցիները տեսնել։ Ցավոք դա տեղի չի ունեցել, սա մեր մեղավորությունն է եւ մեր պատասխանատվությունն է։ Ներողություն եմ խնդրում։ Բայց ինչ վերաբերում է այս նոր ավտոբուսների գիծ մտնելուն 20-30 օրվա ընթացքում կարող ենք դա ունենալ»։

Ավինյանն անդրադարձավ 2017-ին նախընտրական իրենց խոստումին՝ Երեւանում գազելները պետք է փոխարինեն նոր ավտոբուսներին․ «Այս պրոցեսը որոշ չափով սկսել էր տեղի ունենալ, ցավոք սրտի, սկսել էր տեղի ունենալ միայն բուն գազելները ավտոբուսները փոխարինելով եւ եթե այսօր երեւանցիներին հարցնենք, թե ինչպիսին է տրանսպորտի վիճակը, բոլորը կասեն՝ վատթարացել է, որովհետեւ հին գազելները շատ վատն էին, բայց քանակապես ավելի շատ էին։ Այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երեւանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար։ Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս 237 նոր ավտոբուսները մտնում են ցանց, խնդիրը էականորեն մեղմվելու է»։

Նա հայտնեց, որ այս տարի ներդրվելու է միասնական տոմսային համակարգ ավտոբուսների եւ մետրոյի համար, մրցույթում արդեն հաղթող կա, ավտոբուսների եւ մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու են իրար հետ, ավտոբուսների առանձնացված գծեր են լինելու՝ ամենայն հավանականությամբ՝ այս տարվանից․ «Այդ ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնի։ Նոր կանգառներ ու կանգառասրահներ ենք տեղադրելու, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ավարտել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․ «Ճի՞շտ եմ հասկանում՝ այս ավտոբուսների նոր խմբաքանակը երբ մտնի երթուղի, այսպես ասած՝ հուսահատության գազելներն այլեւս Երեւանում չենք ունենալու»։

Ի պատասխան Ավինյանն ասաց՝ գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության։

Ապա Փաշինյանը պատմեց, որ վերջերս մի քաղաքացի նամակ էր ուղարկել, որով առաջարկում էր երկու հուշարձան տեղադրել՝ մեկը՝ հուսահատության գազելների, մյուսը՝ «Նիվա» մակնիշի մեքենայի․ «Չգիտեմ՝ ինչքանով է զվարճալի եւ ինչքանով արժե այդ բանն անել, բայց այստեղ քաղաքակրթական ակնարկներ էլ կան»։

 

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Ողբամ քեզ Հայ Ժողովուրդ, էս ում ես բերել քեզ ղեկավար։
    Երևանցի տեսակ, ամոթ քեզ եթե սա պետք է հանդուրժես

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031