Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթության և մշակույթի ոլորտներում կարևորվել է հայ-իրաքյան փորձի փոխանակումը

Մարտ 16,2023 13:20

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Մոհամմեդ Խոշնաուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ հայ-իրաքյան կապերը պատմական խոր արմատներ ունեն, որոնց հիմքում երկու ժողովուրդներին մերձեցնող հումանիտար արժեքներն են, մասնավորապես՝ կրթությունը և մշակույթը: Փոխնախարարն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ մեծացնելու և զարգացնելու Իրաքի հետ համագործակցության ուղիները:

Պատվիրակության ղեկավարը՝ Մոհամմեդ Խոշնաուն, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել հայ-իրաքյան բարեկամական կապերն ակտիվացնելու, կրթական տարբեր մակարդակներում և մշակույթի ոլորտում փորձի փոխանակման պատրաստակամության մասին:

Իրաքյան պատվիրակությունը, մասնավորապես, հետաքրքրվել է հայկական փորձով նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն և ներառական կրթության ոլորտներում: Առաջարկվել է երկուստեք իրականացնել վերապատրաստման դասընթացներ, կլոր սեղան քննարկումներ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագիրը», որը, ըստ փոխնախարարի, ուղենշային փաստաթուղթ է նաև համագործակցությունների ընդլայնման տեսանկյունից:
«Ըստ այս փաստաթղթի նախանշած թիրախների՝ Հայաստանի 4 բուհ կդառնա աշխարհի վարկանիշային աղյուսակի առաջատարներից և շատ պետությունների համար կրթական ցանկալի հանգրվան: Ըստ այդմ՝ այսօր Հայաստանում սովորող իրաքցի 300 ուսանողի թիվը ևս կարող է մեծանալ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա նաև անդրադարձել է «Թումո», «Արմաթ», COAF ոչ ֆորմալ կրթական կենտրոնների գործունեությանը և պատվիրակության անդամներին առաջարկել այցելել ու տեղում ծանոթանալ կենտրոնների փորձին:

Կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները: Կարևորվել է զբոսաշրջության, թանգարանների, հուշարձանների պահպանության ուղղություններով երկու երկրների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ վերապատրաստումները մշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի ոլորտներում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031