Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանի բնակչությունը, ինչպես ասուլիսում հայտարարեց Փաշինյանը». «168 ժամ»

Մարտ 16,2023 12:04

Արցախի վերջնական կարգավիճակի հարցը՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների

Մադրիդյան սկզբունքների ներկայացումից հետո (29.11.2007) ընդհուպ մինչև 2019թ. հունիսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները մշտապես նախատեսել են, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտմամբ` համաժողովրդական քվեարկության միջոցով:

Ստորև ներկայացնում ենք փաստաթղթերից համապատասխան հատվածները, որպեսզի մեր հասարակությունը ինքը համոզվի՝ ինչ է իրականում նախկինում ձեռք բերվել բանակցությունների ընթացքում:

Մադրիդ, 29 նոյեմբերի 2007թ.

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանն ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում²: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:³ Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

²Արևմտյան Սահարայի շուրջ Միջազգային Արդարադատության Մարմնի խորհրդակցական եզրակացության համաձայն՝ 1975 թ. հոկտեմբերի 16-ը։

³Հղումներն արվելու են նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին։

Կազան, 2011թ.

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համաժողովրդական քվեարկության միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Այսպես կոչված, Լավրովի պլան, 2016թ,  Հակամարտության համապարփակ կարգավորման 2-րդ վերջնական նպատակ

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համաժողովրդական քվեարկության միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը և ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Բոլոր այս փաստաթղթերում, ինչպես նկատեցիք, խոսքը բացառապես Լեռնային Ղարաբաղի բնակչության մասին է, այլ ոչ թե Ադրբեջանի բնակչության կամարտահայտության մասին:

Այսինքն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանի բնակչությունը, ինչպես երեկ 4-ժամյա ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:

Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ
Միջազգայնագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031