Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխիքներ չի ստանձնել. «Կոմերսանտ»

Մարտ 16,2023 11:37

Կրեմլին մոտ կանգնած ռուսական «Կոմերսանտ» թերթը վերլուծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ի ասուլիսը՝ զարմանք հայտնելով, որ նա Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր է համարում Ռուսաստանը:

«Միանգամայն անսպասելի հնչեց Հայաստանի վարչապետի ևս մեկ թեզ,- գրել է թերթը և հիշեցրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Ըստ եռակողմ հայտարարության և դրան հաջորդած Դաշնային խորհրդի որոշման՝ ՌԴ նախագահը հնարավորություն է ստացել խաղաղապահներ մտցնել Լեռնային Ղարաբաղ: Այդ ամենն արձանագրված է, Լենային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է»: – Թերևս հենց այդ համոզմունքից ելնելով է Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ «Ռուսաստանի կողմից հասցեական արձագանքի անհրաժեշտությունը»: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ երաշխիքների մասին»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031