Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման համար. «Փաստ»

Մարտ 16,2023 11:22

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Քրեական օրենսգրքում, մասնավորաբար՝ առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։ Նշվում է, որ 2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում ամրագրված է դատական ակտը չկատարելու վերաբերյալ հանցակազմ։ Ներկայում քրեական պատասխանատվության ենթարկվում են միայն դատական ակտերի չկատարման կամ կատարմանը խոչընդոտելու համար, եթե կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցներով։

Սակայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում հարկադիր կատարման ենթակա է ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այլ, օրինակ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը, քանդման մասին վարչական ակտը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը։ Հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկը տարեցտարի ավելանում է։ Այսպիսով, հարկադիր կատարման ուղարկվող որոշումները լինում են ոչ միայն գույքային (բռնագանձման), այլև ոչ գույքային բնույթի: Օրինակ՝ նշված հանձնաժողովների կողմից տրված հանձնարարությունները, որոնք կատարման ենթակա են անձամբ պարտապանի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից և հնարավոր չէ կատարել հարկադիր կատարման միջոցների կիրառմամբ։

Գործնականում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ստանալով վերը նշված մարմինների կայացրած որոշումները, ղեկավարվելով օրենքի 62-րդ հոդվածով, կայացնում է որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու մասին որոշում, որի համաձայն՝ պարտապանը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել նշված մարմինների կայացրած վարչական ակտով սահմանված գործողությունների (հանձնարարությունների) կատարումը։ Պարտապանը սահմանված ժամկետում հրաժարվում է ապահովել դրանց կատարումը, ինչի հետևանքով հարկադիր կատարման ենթակա ակտերը մնում են անկատար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031