Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին չեն հետեւել պատժամիջոցները, կառուցողականության դաշտ վերադառնալու կոչերը կմնան «ձայն բարբառո հանապատի». «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 16,2023 11:02

ՆԱՏՕ-ի պես խոշորագույն կառույցի ղեկավարներին նախկին որակելը հարաբերական է, եւ Ռասմուսենի այցը Հայաստան իր բովանդակության ու ձեւի մեջ էական ուղերձներ է պարունակում: Պատահական չէ, որ նա այդ ուղերձները հղեց հենց Ջերմուկից, որի ուղղությամբ Ադրբեջանը ռազմական հարձակում էր իրականացրել 2022 թ. սեպտեմբերին: Իրադարձության մյուս հատկանշական կողմն այն է, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոշտ հորդոր է հղում ՆԱՏՕ-ի առանցքային պետության՝ Թուրքիայի մերձավոր դաշնակցի ուղղությամբ:

Իսկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն Ադրբեջանի նախագահին Ջերմուկից կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը եւ դադարեցնել Արցախի շրջափակումը: Ռասմուսենը հայտարարեց, որ շրջափակումն անօրինական է, ինչի մասին որոշում է կայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը: Ուշագրավ է նաեւ, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել է նաեւ Լաչինի միջանցքի սկզբնամաս եւ իր խոսքում զգալի տեղ հատկացրել այն հումանիտար ճգնաժամին, որի մեջ հայտնվել է Արցախի ժողովուրդը:

Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին ղեկավարի այցի ֆոնին Բաքուն ակտիվ ապատեղեկատվություն է տարածում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու՝ Արցախի տարածքների վերաբերյալ, եւ այն դեպքում, երբ Ռասմուսենը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքներից: Սա Բաքվի բազմաթիվ ագրեսիաներին համարժեք գնահատականներ չտալու հետեւանք է, երբ այդ երկրի իշխանությունները միջազգային խոշորագույն կառույցի նախկին ղեկավարի հորդորներին պատասխանում են կրակոցների արձակմամբ եւ ակնհայտ ագրեսիայի նախապատրաստում ենթադրող կեղծ տեղեկատվության տարածմամբ:

Այս ամենը խոսում է մեկ բացարձակ ճշմարտության մասին. քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ եւ իրավիճակը լարելուն միտված գործողություններին չեն հետեւել պատժամիջոցները, կառուցողականության դաշտ վերադառնալու բանավոր հորդորները եւ կոչերը կմնան «ձայն բարբառո հանապատի»: Բաքվի այս պահվածքը ոչ միայն վտանգավոր է տարածաշրջանի անվտանգության խաթարման առումով, այլեւ լրջագույն հարված է հասցնում միջազգային կառույցների վարկին՝ արժեզրկելով նրանց առաքելությունը: Հետեւաբար, Ադրբեջանին  կառուցողականության դաշտ բերելն արդեն դառնում է միջազգային կառույցների հեղինակության հարցը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031