Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հանդիպում են անցկացրել Անկարայում, որի ընթացքում քննարկել են երկկողմ գործակցությունը ու հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Ինչպես նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ալիևն ու Էրդողանն ընդգծել են բոլոր ոլորտներում բարեհաջող գործակցությունը: Նախագահները նաև քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ